«Ճերմակ անուրջներ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարն ընդգծված ձևով բաժանված է երկու հավասար մասերի: Աջ մասում, խառը պատկերների մեջ, առանձնանում է երիտասարդ կնոջ կիսադեմ՝ գլխին ծաղկեպսակ: Ձախ մասում՝ դարձյալ խառը պատկերների մեջ, ավելի հասուն կնոջ ուրվագիծ: Նկարում օգտագործվել են վարդագույն, դեղին, կապույտ, կանաչ, կարմիր գույների նուրբ երանգները: Գերակշռող գույնը սպիտակն է: Ներքևի ձախ անկյունում հեղինակի ստորագրությունն է և նկարի ստեղծման տարեթիվը: Հեղինակ՝  Ալեքյան Ալեք Լեռնիկի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  100 x 60 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17414