Ճրագ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Ճրագաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ձիթաճրագը նավակաձև է, բարձր օղակաձև նստուկով, ելուստաձև պոչով:Պատրաստված է դեղնավուն կավից: Ներսի կողմից պատած է կանաչ ջնարակով: Անոթի հատակին պահպանված է թրծման ընթացքում օգտագործվող կավե եռոտանու հետքը: Երկարություն (սմ)՝  11 Բարձրություն (սմ)՝  3,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/182 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54