Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ձախից աջ՝ մի տղամարդ մուգ գույնի կոստյում-տաբատով, աջ ձեռքը ծնոտին, կողքին ՝ մի փոքր գեր ժպտադեմ մուգ գույնի կոստյում-տաբատով ևս մեկ տղամարդ, երկուսի հայացքն էլ դեպի վարպետը, Սարյանի աջ ձեռքը վեր, հայացքը դեպի աջ, հագին մուգ գույնի կոստյում-տաբատ, տակից բաց գույնի, կոճակներով ժակետ և մուգ գույնի վանդակավոր վերնաշապիկ , կողքին՝ Միքել Թարիվերդիևը՝ մուգ գույնի կոստյում-տաբատով, նայում է Սարյանի ցույց տված ուղությամբ, նրա կողքին ձեռքերը կրծքին խաչած՝ մի տղամարդ, մուգ գույնի կոստյում-տաբատով:
2. Ձախից աջ՝ մի տղամարդ՝ մի փոքր գեր ժպտադեմ մուգ գույնի կոստյում-տաբատով Սարյանի աջ ձեռքը վեր, հայացքը դեպի աջ, հագին մուգ գույնի կոստյում-տաբատ, տակից բաց գույնի, կոճակներով ժակետ և մուգ գույնի վանդակավոր վերնաշապիկ , կողքին՝ Միքել Թարիվերդիևը՝ մուգ գույնի կոստյում-տաբատով, նայում է Սարյանի ցույց տված ուղությամբ, նրա կողքին ՝ մի տղամարդ, մուգ գույնի կոստյում-տաբատով, մի կին մուգ կարճ սանրվածքով, մուգ սվիտրով, ձախ թևատակին պահում է սև-սպիտակ նախշերով կլաչ:
3.Թարիվերդիևը գրառում է կատարում նստած, նրան շրջապատել են վեց տղամարդ՝ այդ թվում նաև Սարյանը, որը ինչ –որ թղթեր է զննում, բոլորի հայացքները՝ դեպի սեղանը:
4. Ձախից աջ՝ Միքել Թարիվերդիև, Սարյան, …,…,… հայացքները դեպի վեր, գլխավերևներում՝ սպիտակ լուսամփոփներով ջահ:
5. Ձախից աջ՝ Սարյան, …, Միքել Թարիվերդիև, …, Սև-Սարյանը երկու ձեռքը առաջ պարզած , ինչ-որ բան է բացատրում հյուրերին
Նյութը՝ Թուղթ, սև-սպիտակՉափս՝ 10 x 14,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՄՍՏԹ-1461/ Լ-238, ՄՍՏԹ-1462/ Լ-238/1, ՄՍՏԹ-1463/ Լ-238/2 , ՄՍՏԹ-1464/ Լ-238/3 , ՄՍՏԹ-1465/ Լ-238/4