Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Մ. Վակների ճանապարհորդութիւն ի Հայաստան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մ. Վակների ճանապարհորդութիւն ի Հայաստան. Քաղելով թարգմանեց Հ. Փիլիպոս Ճամճեան Մխիթարեան ուխտէն. - Վիէննա, 1851, Պաշտպան Ս. Աստուածածնի վանքը: Շապիկը բաց վարդագույն երանգով ամուր թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին: Կռնակին նույնպես պատկերված են սև մանր նախշեր ու տպագրված է վերնագիրը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի ներքևի մասերում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 11, 13, 46, 48, 50 և 61 էջերում կան մատիտով նշումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին ստույգ չէ: Էջերի մի մասը կտրտված չէ: Շապիկը խունացած է, կռնակի եզրերը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ Վագներ Մ.Թարգմանիչ՝ Ճամճյան Փ.Էջ՝ 10, 218Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1851Լայնություն (սմ)՝ 11,7Երկարություն (սմ)՝ 19,2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/175