Մագնիտոֆոն

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Տեսաձայնային Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մագնիտոֆոն ,, Днепр-10'' /1960-ական թթ./ , փոփոխական հոսանքով աշխատող, կլոր ժապավենաթմբուկներով: Մագնիտոֆոնի աշխատող մասը վերևի մասում բացվող կափարիչի տակ է գտնվում: Փայտե կմախքային մասը դարչնագույն է, իսկ առջևի մասը երեսապատված է գործվածքով, որի վրա գրված է ,, Днепр-10'': Դիմացի մասում գտնվում է հոսանքի միացման ցուցիչ լամպը: Աջ կողքի ներքևի փոս ընկած մասում գտնվում են երեք կարգավորիչներ: Հոսանքից սնվում է ետևի կողմից ելնող լարով: Անսարք վիճակում է, 2 բարձրախոսներն էլ վնասված են, աշխատող մասում /վերևում/ բացակայում են որոշ մասեր, կան 5՝ դեպի ներքև սեղմվող՝ մագնիտոֆոնը աշխատեցնող ուղղանկյուն կոճակներ, իրենց վրայի ցուցիչներով: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Նյութը՝  Փայտ, երկաթ, ապակի, գործվածք Չափս՝  50սմ x 33սմ x 35սմ Նվիրատու՝  Ա.Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1427 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 269