Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Պառկելու կահույք
Տեսակ/ժանր՝
Մահճակալ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ա.Խաչատրյանին պատկանող մահճակալը պատրաստված է փայտից: Մահճակալի փայտյա մասերը ընկուզենու գույն են և պատված են սպիրտային լաքով: Սնարներն (спинка) ուղիղ են, միայն դիմացի սնարի եզրային հատվածները թեքվում են դեպի ներս: Մահճակալի բոլոր չորս ոտքերը գնդաձև են (թերթիկիների տեսքով փորագրություններով), հենման մասում գլանաձև են: Մահճակալի փայտյա եզրերն իրար միացված են պահող գոտիներով, որոնց վրա ամրացված են մետաղական զսպանակները՝ ներքնակը պահելու համար: Ներքնակը լցված է ծովային խոտով և պաստառապատված է գծավոր կապույտ գործվածքով: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից:
Լայնություն (սմ)՝ 86,5Երկարություն (սմ)՝ 195Բարձրություն (սմ)՝ 95Նյութը՝ Փայտ, նրբատախտակ, մետաղ, ծովային խոտ, գործվածքԱրտադրողի անվանումը՝ Ռիգայի կահույքի արտադրամասՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌիգաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Նվիրատու՝ Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան(1979թ.)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
119
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 105