Մայա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  MAYA Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը շուրջստվարաթղթյա, փափուկ, շագանակագույն: Կազմի վերևի մասում ամսագրի անվանումը, որտեղ լույս է տեսել տվյալ պիեսը: Մի փոքր ներքև՝ խմբագրի անունը: Երկու կողմում սև գույնի ծաղիկ կա: Կենտրոնում՝ սև, թավ տառերով պիեսի վերնագիրն է, այնուհետև՝ հեղինակի անունը: Կազմի ներքևում հրատարակչության անվանումն է և հասցեն: Ֆորզացը համր է, բաց շագանակագույն: Նախանվանաթերթին՝ տեղեկություն է պիեսի մասին: Տիտղոսաթերթին գրքի տվյալներն են, կենտրոնում հրատարակչության խորհրդանշանը: Գրքում կան թեմատիկ նկարներ: Գրքի հետևի կազմին և շրջերեսին նույն ամսագրում լույս տեսած այլ պիեսների ցանկ է: Հեղինակ՝  Գանտիյոն Սիմոն Էջ՝  101 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Չափս՝  13x17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5462