Մայիս1945 թիվ (1975)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերին նեղ հատվածով ջինջ կապույտ երկնքի ֆոնին՝ աջից կամարաձև պատուհանով գյուղական տան մի հատված: Կիպ դեպի ձախ քարե բարձր ցանկապատ կամարաձև կիսաբաց դարպասով: Տան և դարպասի առջև գրկախառնված միջին տարիքի կին և տղամարդ: Կինը երկար փեշերով, տնային հագուստով, գլխաշորի տակից երևացող ճերմակ մազերով: Տղամարդը՝ պատկերված թիկունքից, գլուխը կիսադեմով, զինվորական համազգեստով, ձախ ուսին խուրջին, աջ գոտկատեղից երկաթյա ջրաման: Կնոջ ոտքի մոտ նստած շուն: Ցանկապատի առջև մերկ ճյուղերով ծառ, ձեռակերտ թռչնաբույնով: Հեղինակ՝  Անանիկյան Հակոբ Հարությունի (1919) Նյութը՝  կտավ Չափս՝  150*130 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-822