Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի փառատոնի մասնակիցները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ժողովրդական երաժշտական արվեստի փառատոնի մասնակիցներից մի քանիսը: Քանդված սալաքարերով փողոցում մի տան պատի մոտ, նստարանին նստած են թմբուկը ծնկին հենած մի երաժիշտ, մորթե օձիքով վերարկուով և լայնեզր գլխարկով Ս.Օգանիզաշվիլին և մի զուռնահար: Նրանց ետևում կանգնած են երեք երաժիշտ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  25 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա, ք․Մայնի Ֆրանկֆուրտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Բարձրություն (սմ)՝  31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/113 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503