Մայր Հայաստան

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերագորգը հայտնի է «Մայր Հայաստան» կամ «Ոգի Հայաստանի» անուններով: Դաշտը դեղնահարդագույն երանգով, կենտրոնում՝ Հաjաստանը խորհրդանշող սգավոր կին: Նրա շուրջը՝ հայկական նշանավոր բնակավայրերի տեսարաններ՝ անուններով /Վան, Կարին, Սիս, Տիգրանակերտ, Արմավիր, Նախիջևան, Վաղարշապատ, Դվին, Արտաշատ/: Երկինքը՝ կապույտի մուգ և բաց երանգներով: Գոտևորված՝ երկու զարդագոտով: Արտաքին գոտին՝ մուգ կապույտ, մյուսը՝ դարչնագույն, հարդարված՝ բուսանախշերով: Հորիզոնական ուղղությամբ ունի երկար բամբակե ծոպեր /15սմ/: Խտ. 78x93: Լայնություն (սմ)՝  84 Երկարություն (սմ)՝  117 Նյութը՝  բամբակ, բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4889/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2965