Մայրություն (1974)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նարնջագույն լուծումներով վերացական ֆոնին՝ նստած կնոջ և երեխայի դիմանկար: Կինը դիմահայաց, հայացքը սևեռած դեպի աջ,աջ ձեռքով գրկած երեխայի ծնկները: Հագին կարմիր զգեստ: Երեխան 3/4 դիրքով նստած մոր գրկում, թիկունքով հենված մոր ձախ թևին: Երեխայի գրկում դեղին գնդակ, կապտասև գծերով: Նրանց ոտքերի մոտ՝ առջևում, աթոռի թիկնակի մի հատված: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  100*79 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-67