«Մայրություն»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեկ մարմին արտահայտող քանդակը մոր և երեխայի համատեղ կերտվածք է: Այն դեղնամոխրագույն երանգ ունի և կոկիկ, հղկված մակերես: Երեխան մոր գրկին է: Մոր ալիքաձև, մինչև ուսերն հասնող մազերը քանդակված են միայն ձախ կողմից: Զույգ ֆիգուրներն ունեն նեղ գծով ընդգծված նշաձև աչքեր, փոքրիկ ճեղքով նշված է բերանը: Զույգ ֆիգուրներն ունեն միանման՝ ճակատից մինչև կրծքավանդակ հասնող լայն, աստիճանաբար նեղացող ճեղքեր: Կրծքավանդակի և որովայնի մասում հորիզոնական գծեր են արված: Հեղինակ՝  Դավիթ Բաբայան (Երևանցի) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Նյութը՝  հրակավ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7369/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-818/10