Մանգաղ

Թեմա՝  Գյուղատնտեսական և ոչ արհեստագործական միջոցներ Ենթաթեմա՝  Երկրագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Մանգաղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի փայտե գլանաձև բռնակ, կարճ կոթ և աղեղնաձև բանող մաս, որի ծայրը դուրս է գալիս փայտյա բռնակից: Բանող մասը տափակ նեղ շեղբ է, դեպի ծայրը աստիճանաբար սրացող, ներսից՝ սուրսայր: Կոթը բռնակին միանալու հատվածում ունի ոլորքներ: Բռնակը ամրացված է մետաղալարե օղակով: Երկարություն (սմ)՝  բռնակ՝ 9 Նյութը՝  փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մուսալեռ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Շրջագծի երկարություն (սմ)՝  67 Նվիրատու՝  Ասատուր Հակոբի Դումանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5742 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-456