Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Մանդատ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյուն թղթի վրա հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է՝ Հայաստանի օգնության կոմիտե, 15 մայիսի, 1922թ., N37: Տրվել է Մկրտիչ Զաքարյանին և Արամ Սարգսյանին, որոնք Հայաստանի օգնության կոմիտեի հանձնարարությամբ տանում են Գողթանի գավառը վեց հատ հագուստեղեն չքավոր ազգաբնակությանը բաժանելու համար: Խնդրվում է բոլոր քաղաքացիական և զինվորական հիմնարկություններին , ինչպես նաև բոլոր պետական պաշտոնյաներին ըստ ամենայնի աջակցել Մ.Զաքարյանին և Ա.Սարգսյանին նրանց վրա դրած պարտականությունները կատարելու համար: Վավերացված է երկու ստորագրությունով և հաստատված կլոր կնիքով: Հաջորդիվ նույն տեքստը գրված է ռուսերենով և վավերացված երկու ստորագրությունով, հաստատված կլոր կնիքով:
թերթ՝ 1Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1921թ.Լայնություն (սմ)՝ 22.5Բարձրություն (սմ)՝ 35.1Նվիրատու՝ Արմեն ՄնացականյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6090/13
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-176