Մանկական երգեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մանկական երգեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արշակ Տէր-Յովսէփեան. Մանկական երգեր. Գրքոյկ I. - Тифлисъ, 1913, электропечатня А. Кереселидзе, Габаевскiй пер. N1: Շապիկը բաց մոխրակապտավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Անկեղծ յարգանքի նշան մեծարելի բանաստեղծ պ. Յովհ. Թումանեանին Արշակ Տէր-Յովսէփեանից. 19/V 1913, Թիֆլիս»: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Հեղինակ՝  Տեր-Հովսեփյան Ա. Էջ՝  16, նոտա Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/914