Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածի տակ հեղինակի մանուշակագույն թանաքով ընծայագիրն է «Մեծ սիրով ու երախտագիտորեն»20.011.88.
Թերթում զետեցված է նաեւ Յուրի Հովհաննիսյանի «Ես ծնվել եմ Մոսկվա քաղաքում» հոդվածը, ուր նա անդրադարձել է Ե. Չարենցի ծննդավայրին` Կարսին:
Շատերը կարծում են` Չարենցի ծննդավայրը Մակուն է: Իր ստեղծագործություններում գտած տողերն են այս թյուրիմացության պատճառը,- նշում է հոդվածագիրը եւ ապացուցում: Կարսի
չափաբերական մատյանը եւ 1932թ-ին «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրում բանաստեղծի ձեռքով գրած ինքնակենսագրականը հերքում են վերը նշած թյուրիմացությունը:
Գոհար Մանվելյանի հուշում ներկայացված է 6-րդ դասարանցու հանդիպումը Թիֆլիսի 89-րդ միասնական աշխատանքային դպրոցում` Չարենցի հետ եւ
1934-ին Մոսկվայում, ՍՍՀՄ
գրողների Միության առաջին համագումարի օրերին
ճակատագրի բերումով ուսանողներով ,Միությունների տան Սյունապատ դահլիճի մոտ
«հերթապահ հեղ.օրերին գրողների հետ տեսնվելու եւ հանդիպում կազմակերպելու համար. Չարենցը մտերմորեն մերժել է նրանց նշած օրը համագումարում ելույթ ունենալը ժամանակի սղության պատճառով:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4389
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6651