«Մառան Քանաքեռում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կենցաղային ժանրի աշխատանք է: Նկարը կատարված է դարչնագույնի երանգներով: Լավ է համադրված լույսն ու ստվերը: Մութ տոների միջոցով հեղինակը պատկերել է գյուղական կենցաղից մի դրվագ: Նկարի աջ մասով բարձրանում է փայտե սյուն, որի ետևում պատկերված է տղամարդու ֆիգուր նկարելու պահին: Խորքում իրար վրա լցված են տարբեր կենցաղային իրեր: Ձախից ներքևում ռուսատառ գրություն՝ «Степанян В. А»: Հեղինակ՝  Ստեփանյան Վարդգես Արշակի /1918- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  60 x 80 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2820-1