Մասնական պատմություն հայ մեծատուններու, 1400-են 1900

Մասնական պատմություն հայ մեծատուններու, 1400-են 1900

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մասնական պատմութիւն հայ մեծատուններու 1400 էն 1900 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Յ. Գ. Մ. (Մրմրյան). Մասնական պատմութիւն հայ մեծատուններու 1400 էն 1900. Բ. տպագրութիւն յարդարեալ եւ կրկնապատկեալ. Հրատարակութիւն Պ. Պալենց գրատան. - Կ. Պոլիս, 1910, տպագր. Օ. Արզուման: Շապիկը բաց դարչնագույն կոշտ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա «Յովհաննէս Գըլըճեան Կ. Պոլիս» մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Անվանաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, նույն տեղում կա նաև «Յովհաննէս Գըլըճեան Կ. Պոլիս» մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին ֆորզացի ներքևի մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքն է: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Մրմրյան Հ. Էջ՝  185 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909, շպկ.` 1910 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  18,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/129