Մասունքատուփ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Մասունքատուփ, կարմիր, երկկանթանի, քառոտանի, քա ռանիստ խուփով։ Ունի էլիպսաձև, դեպի վեր լայնացող իրան, գագաթային մասում անկանոն քառակուսի բացվածք: Քառանիստ խուփն ունի ուղղահայաց բռնակ, որի գագաթի թամբաձև ճկվածքի երկու կողմում՝ բոլորձև գլխիկներ են: Բռնակի հիմքում կան միջանցիկ, կլոր անցքեր: Իրանի վերին հատվածում տեղադրված են թամբաձև ճկված կանթեր՝ միջանցիկ կլոր անցքերով: Իրանի վերին հատվածը՝ խուփի շուրջը, զարդարված է շրջանաձև դաջված նախշերով: Իրանի վերին և ներքին հատվածով անցնում է ռելիեֆ, էլիպսաձև լայն ժապավեն: Իրանի վրա կան փորագիր զիգզագներ: Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր, դամբ. № 16 , մ -1610 , տ.- 1600 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  2015թ. սիստեմատիկ պեղումներ Բարձրություն (սմ)՝  14,2, ոտքերի-1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  514 Բաժնեհաշվառանիշ՝  254/27