Մատաղ 1983

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գյուղական տների ֆոնին, խոշոր պլանով կողքից պատկերված քայլող մարդ: Կորացած թիկունքով, թավ բեղերով, գլուխը ¾ շրջած դեպի դիտողը: Գլխին լայնեզր գլխարկ, աջ ձեռքում որպես ձեռնափայտ` ծառի հաստ ճյուղ, ձախում պարան, որով քաշ է տալիս ետևից փոքրիկ գառնուկ: Երկրորդ պլանում` գյուղական տներ, արանքում` ցանկապատ, ծառեր, հեռվում` սարի ուրվագիծ: Տների կտուրներին` ալեհավաքներ, աջ կտուրին` ծխնելույզ և կատու: Ձախ կողմի տան դարպասի շեմին` կանգնած կին: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  34x42,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/16