Մատանի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Մատանի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լայն օղակով , հյուսված արծաթաթելով, որի կենտրոնում /մատանու հակառակ կողմում/ ամրացված է փոքրիկ շեղանկյունաձև զարդ: Մատանին ունի տափակ ու լայն գլխիկ,որի կենտրոնում ամրացված է մեծ փիրուզ: Փիրուզի շուրջը արծնապատված է: Գլխիկից ներքև՝ օղակի վերին մասը զարդարված է երկու կողմից ութական փոքրիկ գնդիկներով և նույնքան արծաթաթելով, իսկ մյուս երկու կողմը՝ խոյաձև և տերևաձև լցված գունավոր արծնով: Արծնի կենտրոնը զարդարված է երեքական փոքրիկ նռնաքարերով: Վարպետ՝  Մհեր Մանդալյան Նյութը՝  արծաթ,փրուզ,նռնաքար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Քաշ (գր)՝  10,1 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5885 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-639