Մարգարիտ Շիրվանզադեի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գծանկարի հավաքածուի առաջին մուտքագրված աշխատանքը Վրթանես Ախիկյանի «Մարգարիտ Շիրվանզադեի դիմանկարն» է: 1921 թ. Հայ արվեստագետների միության 5-րդ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասը հիմք հանդիսացավ Երևանի պետական թանգարանի գեղարվեստական բաժնի հավաքածուի ստեղծման համար: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների թվում էր գրաֆիկ և գեղանկարիչ, հետագայում Պետական թանգարանի գեղարվեստական բաժնի առաջին վարիչ Վրթանես Ախիկյանի՝ հայ մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեի դստերը պատկերող մտերմիկ, էսքիզային բնույթի գծանկարը: Նյութը՝  թուղթ, սանգինա Հեղինակ՝  Ախիկյան Վրթանես Գալուստի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  1 Բաժնեհաշվառանիշ՝  1