Մարգարիտներ հայ բանահյուսության: Գ գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մարգարիտներ հայ բանահյուսութեան: Գ գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ե. Ա. Լալայեան. Մարգարիտներ հայ բանահյուսութեան: Ձօնուած վաղաթառամ Մարգարիտի յիշատակին իր մայր՝ Հայկանոյշ Մարտիրոսեանի կողմից: Գ գիրք. - Թիֆլիս; Վաղարշապատ, 1915, Հայոց ազգագրական ընկերութիւն: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթը նույնպես նկարազարդ է, դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 269-ի ներքևի լուսանցքում: Էջեր 120-122 և 124 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները և կռնակը մաշված են, գիրքը՝ մասնատված: Կազմող՝  Լալայան Եր. Էջ՝  269 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Լայնություն (սմ)՝  18,3 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/589-4