Մարս Մոլորակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA PLANÈTE MARS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, բաց շագանակագույն և փիրուզագույն: Կազմի վերևի մասում փիրուզագույն ֆոնի վրա գրքի մատենաշարն է: Մի փոքր ներքև՝ տարբեր առարկաներ հիշեցնող ֆոնի վրա, ֆրանսիական 15 ցենտանոց պատկեր է: Աջ կողմում տնօրենի անունն է: Կենտրոնում՝ մեծ, թավ փիրուզագուն տառերով գրքի վերնագիրն է: Ավելի ներքև՝ փոքր տառերով հեղինակի անունն է: Զիգզագաձև տողատակում հրատարակչի անունն է, հրատարակչության հասցեն:Ներքևում՝ ուղղանկյունաձև փիրուզագույն, զարդանախշաձև պատկերի մեջ, նշված է ամսագրի հերթական համարը /54/ և պարբերականությունը: Առջևի կազմի շրջերեսին նույն մատենաշարի մասին տեղեկություններ են բաժանորդագրման, արժեքի մասին: Առաջին էջի վերևի մասում կա զարդագոտի:Գրքի հետևի կազմին և շրջերեսին նույնպես տեղեկություններ են ամսագրի մասին: Հեղինակ՝  Ֆլամմարիոն Կամիլ Էջ՝  35 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  11,5x17,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6654