Մարտինոս Լուտերին վարուց և նորոգության պատմություն...
Մարտինոս Լուտերին վարուց և նորոգության պատմությունը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Մարտինոս Լուտերին վարուց եւ նորոգութեան պատմութիւնը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրեց Հ. Ղեւոնդ Վ. Յովնանեանց, Մխիթ. ուխտէն. Մարտինոս Լուտերին վարուց եւ նորոգութեան պատմութիւնը. - Վիէննա, 1850, Պաշտպան Ս. Աստուածածնի վանքի: Կազմը կոշտ է, բաց դեղնագույն մամլաթղթից: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին: Կռնակը մուգ հարդագույն ստվար թղթից է, վերևի ու ներքևի մասերում տպագրված են վերնագիրն ու տպագրման վայրն ու թիվը, կենտրոնում պատկերված են սև մանր բուսանախշեր: Առաջին տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ /6/-ի ներքևի լուսանցքում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, եզրերը մասամբ մաշված են:
Հեղինակ՝ Հովնանյան Ղ.Էջ՝ 412, /6/Նյութը՝ թուղթ, մամլաթուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1850Լայնություն (սմ)՝ 13,5Երկարություն (սմ)՝ 21Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/443