Մարտիրոս Սարյան. ծննդյան 125-ամյակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ, մայիսի 10-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային: Նամականիշի վրա պատկերված է Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ «Հայաստան» կտավի խորքին: Մարտիրոս Սարյան (1880-1972), հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), ՀՍՍՀ նկարիչներ միության նախագահ (1945-1951): Ստեղծել է մի նոր և նորարարական արվեստ: 1967 թ. Երևանում բացվել է Սարյանի թանգարանը, ուր զետեղվել է նրա ստեղծագործության զգալի մասը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ, Կուրղինյան Էդուարդ, Աբրահամյան Կարապետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակը. Մարտիրոս Սարյանի թանգարանը: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  70-Նամ.