Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Ժանեկագործի մեծ մակույկ
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մաքոքը ձկնաձև ուրվագծով է՝ դեպի ներքև լայնացող, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր:
Զարդային հորինվածքը երկկողմանի է:Երկու երեսներին էլ կենաց ծառեր են, որոնց թերթիկների միջև եռանկյունիներ են փորագրված: Ծառերի հիմնամասում շրջանի և եռանկյունու մեջ առնված հատիկներ են: Մաքոքի մի երեսին հեղինակի անվան սկզբնատառերով արձանագրություն է, մյուս երեսին փորագրիչի անվան փորագրիչի անվան սկզբնատառերով և կատարման թվականով:
Հեղինակ՝ Հենրիկ ՍոլախյանՎարպետ՝ Գևորգ ՕրդուխանյանՆյութը՝ փայտ՝ հաճարենիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Չափս՝ 15,5 x 3 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1238