Մաֆրաշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Անկողնապարկ Բնօրինակի անվանում՝  Մաֆրաշ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մաֆրաշը (նափրաշտ) ծառայել է որպես անկողնապարկ, կամ էլ աղջկա օժիտ տեղափոխելու միջոց: Այն պատրաստված է կարպետի կտորից, իրենից ներկայացնում է ուղղանկյուն մեծ պարկ:Հիմնական դաշտը կապույտ է, որի վրա կարմիր և սպիտակ թելերով արված են խոշոր շեղանկյուններ: Կարմիր շեղանկյան մեջ առնված սպիտակ շեղանկյունը ունի դեպի ներս գործված կեռիկներ:Յուրաքանչյուր շեղանկյան կենտրոնում գործված է կապույտ կամ կարմիր գույնի խոյեղջյուր զարդանախշ: Մաֆրաշի չորս կողմերն էլ ունեն վերևից ու ներքևից իրար զուգահեռ գնացող եզրային շրջանակներ, որոնց կապույտ դաշտի վրա կարմիր և սպիտակ շեղանկյուններ են: Դրանցից յուրաքանչյուրի մեջ կեռխաչ պատկեր է: Մաֆրաշի հատակը գործված է բաց և մուգ դարչնագույն զոլավոր կարպետի կտորից: Մի հատվածում կապույտ թելով լիցք-կարկատան է արված: Եզրային հյուսվածքները հիմնականում պահպանված են: Երկու կողմից թելերով գործված կանթեր կան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք,Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարավերջ Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-442 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-223