Մեդալ «Երևանում ծնվեց միլիոներորդ բնակիչը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Կլոր է, մի երեսին պատկերված է Երևանի տեսարժան վայրերը, աջ եզրում հայերեն գրված է «Երևան 1978», ռուսերեն՝ Երևան 2750, անգլերե ՝ Երևան: Մյուս երեսին պատկերված է աշտարակներ, աջ կիսագնդում՝ բարուրած մանուկ, ձախում՝ մարդկային մարմինների ուրվականների վրա գրված է 99999: Երևում է նաև արև, որի վրա նկարված է բժշկական խաչ: Արևից ներքև գրված է 1978, իսկ աջ կիսագնդի եզրով հայերեն՝ «Երևանում ծնվեց միլիոներորդ բնակիչը»: Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Տրամագիծ (սմ)՝  7,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  371