Մեդալ «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մեդալ «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»- դիմերեսին, կենտրոնական մասում, պատկերված է Երևանի զինանշանը՝ շրջապատված Երևանի դրոշի 12 եռանկյունիներով, որից ներքև՝ ձիթենու երկու ճյուղ, վերևի հատվածում Երևանի խորհրդանիշ թագն է: Մեդալի եզրային հատվածներում գրված է՝ «Էրեբունի-Երևան», վերևի հատվածում՝ «2800», ներքևի հատվածում՝ «Մ.թ.ա. 782»: Դարձերեսին առկա է արտադրող գործարանի պատկերանշանը՝ «G» («Գնոմոն» Երևանի ոսկերչական գործարան) և մեդալի համարը՝ 150: Նյութը՝  արույր, արծն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 թ. Չափս՝  6 x 4,4 սմ Քաշ (գր)՝  32 գ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17753-2