Մեդալ «Կովկասի պաշտպանության համար»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Կովկասի պաշտպանության համար» մեդալը կլոր է՝ 32 մմ տրամագծով, արույրից։ Մեդալի ճակատային մասում պատկերված է Էլբրուսի պատկերը, որի ստորոտում կան նավթային բեռնարկղեր և երեք տանկ։ Լեռների գագաթների վերևում ինքնաթիռների պատկերներ են: Շրջանագծի վերևում կա «Կովկասի պաշտպանության համար» մակագրությունը։ Մեդալը եզրագծված է խաղողի ողկույզների և ծաղիկների զարդանախշով։ Զարդանախշի վերևում հնգաթև աստղ է, ներքևում՝ ժապավենի վրա «ԽՍՀՄ» մակագրությունը՝ վրան՝ մուրճ ու մանգաղ։ Դարձերեսին «Մեր խորհրդային հայրենիքի համար» մակագրությունն է, վերևում՝ մուրճ ու մանգաղ։ Մեդալի բոլոր պատկերներն ու մակագրությունները ուռուցիկ են։ Մեդալի վերին մասում տեղադրված է անցք, որով շքանշանը օղակի միջոցով միացվում է հնգանկյուն մետաղական բլոկին՝ պատված մետաքսե մուարի ժապավենով։ Ժապավենը ձիթապտղի կանաչն է, մեջտեղում երկու երկայնական սպիտակ գծերով։ Նյութը՝  մետաղ Լայնություն (սմ)՝  3,2 Երկարություն (սմ)՝  8,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նվիրատու՝  Հրաչյա Մադոյան Հայտնաբերման ժամանակը՝  1981 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4049/2 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-31