Մեդալ« Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեդալը շրջանաձև է, տափակ, որը օղակով ամրացված է կախիչ-ժապավենին: Կախիչ-ժապավենը հինգ անկյուն ունեցող թիթեղ է պատված՝ կանաչ, սև, կարմիր, դեղին գույների գծեր ունեցող ժապավենով: Մեդալի մի երեսին պատկերված է մեծ հնգաթև աստղ, որի ֆոնի վրա պատկերված են 3 /երեք/ զինվոր: Մեդալի վերևի մասում գրված է «1945-1985», իսկ ներքևի մասում աջ ու ձախ կողերից վեր են խոյանում ցորենի հասկերը: Մեդալի հաջորդ երեսի վրա գրված է. «Участнику войны 40 лет победы в Великой Отечественной войне 1941-1945 гг.»: Նյութը՝  մետաղ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նվիրատու՝  Թելման Հովսեփի Մարգարյան Նկարագրություն՝  Մեդալը ստացել է Հակոբ Հովսեփի Մարգարյանը 1985թ: Նա մասնակցել է ինչպես Սարդարապատի հերոսամարտին, այնպես էլ՝ Հայրենական Մեծ պատերազմին: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8250/1 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-88