Մեդալ մեծ մրցանակի (Գրան պրի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մեդալ մեծ մրցանակի (Գրան պրի)- հինգ թևանի էմալապատ աստղ է, կենտրոնում էմալապատ շրջան: Ունի թագաձև կախիչ, որը օղով միանում է ժապավենին: Ժապավենի վրա ամրացված է մետաղյա պիտակ, որի վրա գրված է՝ «GRAN PREMIO, ROMA 1910»: Մեդալը ստացել է Երևանի «Զանգա» գարեջրի գործարանատեր Հ. Ք. Ավետյանցը Հռոմի միջազգային ցուցահանդեսում: Նյութը՝  բրոնզ, արծն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իտալիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2315-12