Մեդալ «Վարշավայի ազատագրման համար»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Մեդալի երեսի մասում կա ռուսերեն մակագրություն «Ազատագրման համար», մեջտեղում՝ ժապավենի վրա «Վարշավայի», ներքևում՝ սփռվող ճառագայթներով հնգաթև աստղ: Օղակի և ունկի օգնությամբ մեդալը ամրանում է հնգաթև ագուցարանին, որի հետևում կա հարմարանք մեդալը հագուստին ամրացնելու համար: Նյութը՝  Արույր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Տրամագիծ (սմ)՝  32մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  359