Մելիք Յուսուֆ: Պատմական պոեմա

Մելիք Յուսուֆ: Պատմական պոեմա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մելիք-Իւսուփ: Պատմական պօէմա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յարութիւն Թումանեանց. Մելիք-Իւսուփ: Պատմական պօէմա (1728-1750). Արտատպած «Լումայ» հանդեսից. - Թիֆլիս, 1900, տպարան Մ. Շարաձէ եւ Ընկ., Նիկ. 21: Շապիկը բաց կանաչավուն երանգով բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին էջ 32-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ էջ 30-ի ներքևի լուսանցքում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Թումանյան Հար. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/80