Մեծ նկարիչն ու արձանագործը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Թերթ (կտրածո)՝ «Կոմունիստ». - 1989. - 9 հուլիսի, էջ 4.; 2 լուս., 1 վերատպ.: Հոդվածը նվիրված է Ե. Քոչարին և 1974թ. ամռանը Ադրբեջանական պետական պատկերասրահում բացված Ե. Քոչարի անհատական ցուցահանդեսին, որտեղ նա ադրբեջանական ժողովրդին ընծայեց իր անմահ գլուխգործոցներից մեկը՝ «Նիզամին որդու հետ» գործը: Լուսանկարներում՝ 1) Ե. Քոչարը Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Յուսիֆ Հյուսեյնովի հետ, 2) «Սասունցի Դավիթ» արձանը Երևանում և Ե. Քոչարի «Նիզամին որդու հետ» ստեղծագործության վերատպությունը: Սոսնձված է Երքաղտեղեկանքի բլանկի վրա, սոսնձված հատվածում՝ դեղնած: Խունացած է: Արխիվային համար 1604: Հեղինակ՝  Ալեքսանյան Մ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  23,4 x 30,5 Էջ՝  Հոդվածը՝ 4 Նվիրատու՝  Լալա Քոչար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ-5422 Բաժնեհաշվառանիշ՝  Փ.Ֆ. - 3775