Մեկ բառ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ein Wort Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, մուգ կանաչ: Կազմի կենտրոնի սև և ոսկեգույն եզրագծերով օվալը հատող, ոճավոր եզրագծերով շրջանակի մեջ գրված են գրքի և հրատարակչության տվյալները: Օվալը դրսից և ներսից ձևավորված է սև և ոսկեգույն ծաղկանախշ և կենդանակերպ դաջվածքներով, վերից վար միմյանց հետ խաչվող նիզակներով: Օվալի տակ՝ ոճավոր շրջանակի մեջ՝ թեմատիկ պատկեր: Կողը ամբողջությամբ նախշազարդ է: Ֆորզացը՝ դեկորատիվ, գունավոր: Անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության տվյալները: Գիրքն ունի գունավոր էջադիր: Հեղինակ՝  Էբերս Գեորգ Էջ՝  410 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շտուտգարդ, Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902թ. Չափս՝  12,7x19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8083