Մեղրագետ

Մեղրագետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժողովածու արդի հայ և օտար գրականութեան, Արձակ և ոտանաւոր, Բարձրագոյն կարգերու համար: Հրատարակութիւն Արծիվ ժողովրդական գրավաճառանոցի, 1911, Կ.Պոլիս: Կազմը կոշտ ստվարաթղթե, վրան սոսնձված է բաց մանանեխագույն տպագրական տվյալներով թուղթ, որի վերին աջ անկյունում կարմիր կնիք կա «Լույս հրատարակչական ընկերություն, Օննիկ Ժիրայր, Կ.Պոլիս, 1912», նույն կնիքը կա նաև տիտղոսաթերթի վերին աջ անկյունում: Կռնակին սոսնձված է կարմիր գործվածք` բավականին գունաթափ և մաշված: Ֆորզացներին սոսնձված է վարդագույն բարակ թուղթ: Տիտղոսաթերթի վերևի մասում սև մատիտով գրված է «Ա. Աճեմյան», իսկ ներքևում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է, կնքված է նաև գրքի ամենավերջին էջը: Գրքում կան հեղինակների դիմանկարներ և բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ կավճապատ թղթի վրա: Գիրքը բավականին մաշված է, կան ճղճղված և պոկված էջեր: Հեղինակ՝  Ռ. Զարդարեան Էջ՝  502 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/428