Մետաղադրամ « 2 կոպեկ » 1825թ. Ռուսական կայսրություն

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մետաղադրամի կետազարդ եզրի մեջտեղում՝ պատկերված է երկգլխանի արծիվ ՝ բացված թևերով, պսակված թագով, արծվի կրծքին՝ Մոսկվայի զինանշանը ՝ շրջապատված շղթայով, Սուրբ Անդրեաս Առաջին կոչվողի շքանշանով, ձախ թաթի մեջ գավազան, աջում գունդ, ձախից և աջից պոչի տակ տրված «AM» (Անդրեյ Մևիուս) դրամատան սկզբնատառերը և թողարկման տարեթիվը «1825»:Հակառակ ՝ մետաղադրամի եզրին ձախ կողմում կա դափնու ճյուղ, աջում ՝ կաղնու ճյուղ, ներքևում ճյուղերը կապված են ժապավենով, մեջտեղում ՝ վերևում, Ռուսական կայսրության թագը դրա տակ ՝ մետաղադրամի անվանական «2» թիվը, ներքւում «КОПЕЙКА» գրությունը: Սրանից ներքև «К И.» գիծ «КМ» անվանատառերը : Արտադրողի անվանումը՝  Դրամահատարան Սուզունսկի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1825թ. Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  3 Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8300/14 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-93