Մետաղադրամ «5 կոպեկ» 1881թ. Ռուսական կայսրություն

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին բուսական զարդանախշի մեջ / դափնու ճյուղ, աջում ՝ կաղնու ճյուղ, ներքևում ճյուղերը կապված են ժապավենով, / վերևում թողարկման տարեթիվն է «1881 ГОДА» , դրա տակ՝ կենտրոնում շրջագոտու մեջ ՝ ձախ և աջ աստղերով շրջանակված մետաղադրամի անվանական արժեքը «5» թիվն է, «КОПЕЕК», բառից ներքև երկու ալիքաձև գծեր ՝ ուղղված տարբեր ուղղություններով, որի տակ նշվում է «С П Б ». դրամահատարան՝ Սանկտ Պետերբուրգ: Դարձերեսին՝ պատկերված է Ռուսական կայսրության պետական զինանշանը, մետաղադրամի եզրին գրված է МЕДНАЯ РОССИЙСКАЯ МОНЕТА «ПЯТЬ КОПЕЕК»: Արտադրողի անվանումը՝  Սանկտ-Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881թ. Նյութը՝  մետաղ Տրամագիծ (սմ)՝  3,2 Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8377 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-95