Մեր բանաստեղծին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արուսյակ Բաջինյան. «Մեր բանաստեղծին», բանաստեղծություն՝ նվիրված Հ.Թումանյանին, ծննդյան 50-ամյակի առիթով: Ձեռագիրը գրված է երկծալ կոշտ թղթի առաջին էջի ներքևի կեսին սև թանաքով՝ 20 տող: Վերնագիրը գրված է թեքությամբ, ոճավորված տառատեսակով: Վերջում հեղինակի ստորագրությունն է: Էջի վերին մասում շրջանակի մեջ ջրաներկով ու տուշով արված բնապատկեր է, որի ետևում դափնե ճյուղեր են, փետուրե գրիչ ու թանաքաման: Նկարի տակ նկարազարդողի ստորագրությունն է. «Շ. Թանդիլեան»: Հեղինակ՝  Բաջինյան Արուսյակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Նյութը՝  թուղթ, սև թանաք, ձեռագիր, ջրաներկ տուշ Էջ՝  1 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  33,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  317/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 53