Մեր թաղը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ ստվարաթուղթ, կողը՝ մոխրագույն գործվածք: Կանաչամոխրագույն կազմին կոր անկյուններով կանաչավուն շրջանակի մեջ թեմատիկ նկար է. փողոց, երկու կողմերում տներ, ձախ անկյունում փողոցային լապտեր է և մի գյուղացի: Վերևում հեղինակի անունն է և գրքի վերնագիրը՝ սևով: Կողը համր է: Ֆորզացը՝ երկնագույն: Անվանաթերթին գրքի տվյալներն են, վերին աջ և ձախ կողմերում գրքի մեկական հերոս է պատկերված, կենտրոնում՝ ծաղկաման: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարազարդումներով, նաև 6 ներդիր նկարազարդումներով /սև - սպիտակ/: Հեղինակ՝  Նար - Դոս Էջ՝  110 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Լայնություն (սմ)՝  17,3 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3784