Մեր ի՞նչը կպակսի: (Կյանքի գծեր)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մեր ի՞նչը կը պակսի: (Կեանքի գծեր) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Նամալեան. Մեր ի՞նչը կը պակսի: (Կեանքի գծեր). Արտատպված «Մուրճ» ամսագրից. - Թիֆլիս, 1891, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Շապիկը բաց կանաչավուն երանգով բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում ՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով, իսկ վերջին էջ 20-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մաշված են, որոշ էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  Նամալյան Ա. Էջ՝  20 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/679