Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
NOTRE FOI
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ կոշտ, բաղկացուցիչ՝ ստվարաթուղթ, կողը՝ գործվածք, եզրով: Կազմի մակերեսին մանր ցանց հիշեցնող ֆակտուրա է: Մոխրականաչավուն ֆոնին սևով գրված են գրքի տվյալները, վերնագիրը՝ կարմիրով: Կենտրոնից քիչ ներքև թեմատիկ պատկեր է. շողարձակող Սուրբ Գիրքն է բացված, ձախ էջին՝ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ, աջ էջին՝ խաչված Քրիստոսը, գրքի առջևում պատկերված է հավատք խորհրդանշող գավաթը: Կողը՝ բաց մանուշակագույն, վրան փակցված փոքր ուղղանկյուն թղթի վրա գրված են հեղինակի անունը և վերնագիրը: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ նույն հեղինակի մեկ այլ գրքի տվյալներ: Անվանաթերթին՝ գրքի մատենագիտական տվյալները: Տեքստը ուղեկցվում է նկարազարդումներով: Հետևի կազմին՝ կենտրոնում, նախշազարդված շրջանակի մեջ պատկերված են երկու խաչվող բանալիներ:Որոշ էջերին մատիտանշումներ կան:
Հեղինակ՝ Դյումոն Ժ. ԱբբաԷջ՝ 316Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՆկարիչ՝ Ժ.Մ.ԲրըտոնՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1927թ.Չափս՝ 12x18,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 5439