Մի երես մեր նորագույն պատմությունից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մի երես մեր նորագոյն պատմութիւնից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղ. Աղայեանց. Մի երես մեր նորագոյն պատմութիւնից. Արտատպած «Գրականական եւ պատմական հանդիսից» բացառապէս «Արութիւն եւ Մանուէլի» բաժանորդների համար իբրեւ նւէր հեղինակից. - Մոսկվա, 1891, տպարան Մկրտիչ Բարխուդարեանի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ Հովհ. Թումանյանի սև թանաքով ինքնագիրը՝ «Յ. Թումանեան»: Կազմերեսները խունացած և մաշված են, մատիտով խզբզված, էջերը մասնատվում են: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  40 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/292-3