Մի խումբ մասնակիցներ Հաջի Հաբիբլի գյուղից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են տարբեր տարիքի, արական սեռի ներկայացուցիչներ։ Նրանք կանգնած են երեք շարքով, ամենաստվարը 3-րդ շարքում կանգնածներն են՝ 16 հոգի։ Դրանք հիմնականում երիտասարդ տղամարդիկ են, նույն քաղաքային հագուստով։ Երկրորդ շարքում կանգնած են պատանիներ և տղաներ։ Այդ շարքում 13 հոգի են, որոնցից՝ ձախից-երկրորդը և հինգերորդը իրենց ձեռքում հրացան են բռնել։ Առաջին շարքում կանգնածները պատանիներ են, հինգ հոգի, բոլորի ձեռքում էլ՝ հրացաններ, բացի նախավերջինից, որի ձեռքում ատրճանակ է։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  10.9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հաջի Հաբիբլի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  8 Նվիրատու՝  Իգնատիոս Ավետիսի Մարտիրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5579/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-267