Մի պահ Մուսա լեռան տոնակատարությունից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է 1935թ․ Մուսա լեռան վրա տեղի ունեցած Մուսա լեռան հերոսամարտի 20-ամյակին նվիրված տոնակատարությունից մի պահ։ Կենտրոնում սպիտակ համազգեստով ֆրանսիացի զինվորական ադմիրալ ծովակալ Ժուբերն է, նրա կողքին՝ զինվորական գնդապետ Անդրեան։ Մուսալեռցիները նրանց հրավիրել են մասնակցելու, որպես երախտագիտության նշան, այն բանի, որ ֆրանսիացիները 1915թ․ փրկեցին մուսալեռցիներին և նավերով տեղափոխեցին Եգիպտոս։ Ադմիրալի աջ կողքին կանգնած է Անտիոքի հոգևոր առաջնորդը՝ սև հագուստով։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տամլաճըգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935թ. Լայնություն (սմ)՝  18 Բարձրություն (սմ)՝  13 Նվիրատու՝  Արտաշես Քալանթարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5890/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-363