Մի պարտեզ Օրոնտում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  UN JARDIN SUR L' ORONTE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, դեղին: Շապիկին և կողին գրքի տվյալները՝ սևով: Կողի կենտրոնում՝ կլոր, փոքր զարդանախշ: Շապիկի վերևում՝ հեղինակի անունը, քիչ ներքև՝ վերնագիրը խոշոր տառերով: Կենտրոնում՝ հրատարակչության խորհրդանշանը. ուղղանկյունաձև, ներքևից մինչև սաղարթները ժապավենով շրջանակված ծառ, կենտրոնում ճյուղից կախված վահանակի վրա գրված են «H.P.» տառերը, ժապավենի վրա՝ լատիներեն բառեր: Շապիկի ներքևում՝ հրատարակչության տվյալները: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի գործերի ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Շապիկի հետևին՝ հեղինակի լիակատար աշխատությունների ցանկ: Հեղինակ՝  Բարրես Մորիս Էջ՝  248 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922թ. Չափս՝  11,9x19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5377