Միավորված Ազգերի Կազմակերպության 50-ամյակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1995 թ. ապրիլի 28-ին շրջանառության մեջ է դրվել «Միավորված ազգերի կազմակերպության 50-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է ՄԱԿ-ի խորհրդանիշը՝ երփներանգ ժապավենով: ՄԱԿ-ը հիմնադրվել է 1945 թ. ժողովուրդների միջև խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, պետությունների համագործակցությունը զարգացնելու նպատակով: ՄԱԿ-ի կանոնադրությամբ ճանաչվում է նրա բոլոր անդամների իրավահավասարությունը: Անդամ կարող են ընտրվել խաղաղասեր բոլոր պետությունները: ՄԱԿ-ի շտաբակայանը գտնվում է Նյու Յորքում: Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, ռուսերենը, չիներենը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1995 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Միավորված Ազգերի Կազմակերպության 50-ամյակը: Անվանական արժեքը՝ 90 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  796-Նամ.