Միլտոնի Դրախտ կորուսյալ

Միլտոնի Դրախտ կորուսյալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Միլտովնի Դրախտ կորուսեալ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միլտոն, Ջոն. Միլտովնի Դրախտ կորուսեալ. Թարգմանութիւն յանգղիական բնագրէ Հ. Յարութիւն Վ. Աւգերեան. - Ի Վենետիկ, 1824, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ բալագույն կաշվով, եզրերին դրոշմված են մանր ոսկեգույն նախշեր: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում՝ կանաչ հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները կոշտ գունազարդ թղթից են՝ վարդագույն-կանաչ-դեղին մարմարե մակատեսքով: Անվանաթերթի կենտրոնում և տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 503-ի ներքևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Կռնակը և կազմերեսները խունացած և թեթև մաշված են: Հեղինակ՝  Միլտոն, Ջոն Թարգմանիչ՝  Հարություն վ. Ավգերյան Էջ՝  503 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1824 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/646